Լոնդոնում կկայանա հայազգի ֆինանսիստների համաժողովը

12.10.2017 | 13:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուբեն Վարդանյան #ՀԲԸՄ #AIF
Նոյեմբերի 2-ին Լոնդոնի Bulgari Hotel հյուրանոցում կանցկացվի AIF (Armenians in Finance) 2017 համաժողովը, որը մի հարկի տակ կհավաքի աշխարհի հայազգի ֆինանսիստներին:

Համաժողովի կազմակերպիչներից Արման Սիմոնյանը Մեդիամաքսին ասել է, որ միջոցառումը կազմակերպվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) աջակցությամբ:

Ակնկալվում է հյուրընկալել ֆինանսական ոլորտում ներգրավված 100-ից ավելի մասնագետների Մեծ Բրիտանիայից եւ եվրոպական այլ երկրներից:

Համաժողովում ելույթ կունենան գործարար, ներդրող եւ բարերար Ռուբեն Վարդանյանը, TAP Advisors ընկերության կառավարիչ տնօրեն Առնո Ատամյանը, Amber Capital ընկերության վերլուծաբան Կամիլիո Ազուզը:

Նմանատիպ միջոցառումներ ապագայում նախատեսվում է կազմակերպել նաեւ աշխարհի մյուս խոշոր ֆինանսական կենտրոններում, այդ թվում՝ Նյու Յորքում եւ Փարիզում:
Դիտում՝ 13206

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW