Կոնվերս Բանկը կների ֆիզանձանց ժամկետանց վարկերի տույժ-տուգանքները

11.07.2018 | 16:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #տույժ
Կոնվերս Բանկը հայտարարել է ֆիզիկական անձ հաճախորդների ժամկետանց վարկերի դիմաց կուտակված տույժերի եւ տուգանքների համաներման ծրագրի մեկնարկի մասին:

«Արձագանքելով Հարկային օրենսգրքի վերջին փոփոխություններին՝ Կոնվերս Բանկը որոշում է կայացրել՝ զիջելու ֆիզիկական անձ հաճախորդների՝ 2018թ. մայիսի 31-ի դրությամբ 271 եւ ավելի օր ժամկետանց անհուսալի դասակարգված վարկերի գծով հաշվարկված տույժերը՝ վարկառուի հետ համաձայնեցված ժամանակացույցով վարկի մայր գումարը եւ հաշվարկված տոկոսները վճարելու պայմանով»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Բանկը պատրաստակամություն է հայտնել նշված վարկերը վերավարկավորել՝ մինչեւ 7 տարի մարման ժամկետով՝ հաշվի առնելով պարտավորության մեծությունը, դրամական հոսքերը, դրանց սեզոնայնությունը եւ առաջարկվող ապահովվածությունը:

«Ակնկալում ենք, որ նոր, համաձայնեցված ժամանակացույցով վարկային պարտավորությունները պատշաճ կատարող հաճախորդները կվերականգնեն իրենց վարկային պատմությունը եւ կընդլայնեն բանկի հետ համագործակցելու եւ նոր պրոդուկտներից օգտվելու հնարավորությունները»,- ընդգծել են բանկում:

Գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է մինչեւ 2018թ. վերջ դիմել Կոնվերս Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ մայր գումարի ու հաշվեգրված տոկոսների մարման ժամանակացույցը քննարկելու համար։

«Չնայած Հարկային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունները վերաբերում են ֆիզիկական անձանց վարկերին, Կոնվերս Բանկը մշակում է վարկային պարտավորությունների վերակառուցման ծրագիր, որը կտարածվի նաեւ իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի՝ մինչեւ 20 մլն դրամ պայմանագրային գումարով անհուսալի դասակարգված վարկերի վրա»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 4109
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW