Ամերիաբանկը մրցանակ է ստացել IFC-ից

10.07.2018 | 16:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #IFC
Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) Ամերիաբանկին շնորհել է «Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում 2017թ. լավագույն թողարկող գործընկեր-բանկ» մրցանակը:

«Մենք կարեւորում ենք այս մրցանակը եւ բարձր ենք գնահատում IFC-ի հետ մեր երկարամյա եւ արդյունավետ համագործակցությունը: Առեւտրի ֆինանսավորման ուղղությամբ մենք համագործակցում ենք դեռեւս 2009-ից եւ շնորհիվ դրա կարողացել ենք էապես մեծացնել Հայաստանում առեւտրի ֆինանսավորման ծավալը՝ խթանելով տնտեսության տարբեր ոլորտների զարգացումը: Վստահ ենք, որ այս տարի եւս աճը զգալի կլինի, հատկապես եթե հաշվի առնենք Fitch Ratings-ի՝ հունիսին Հայաստանի համար սահմանած վարկանիշի դրական հեռանկարը»,- ասել է Ամերիաբանկի Առեւտրի ֆինանսավորման վարչության ղեկավար Սուրեն Քոչարյանը:

Բանկում նշել են, որ սա թվով երրորդ մրցանակն է, որ IFC-ն շնորհում է Ամերիաբանկին:

Նախկինում բանկն արժանացել է «Առեւտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի շրջանակներում ամենաակտիվ վարկավորող բանկը կովկասյան տարածաշրջանում» մրցանակին եւ «Առեւտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի շրջանակում էներգաարդյունավետության գծով լավագույն վարկավորող բանկ՝ Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում» մրցանակին:
Դիտում՝ 7871
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW