ՎՏԲ-Հայաստան Բանկը չի օգտվում միջնորդական ծառայություններից

10.07.2018 | 14:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ
ՎՏԲ-Հայաստան Բանկն այսօր հաղորդագրություն է տարածել վարկային միջնորդ կազմակերպությունների վերաբերյալ:

«Տեղեկացնում ենք, որ վերջերս հայտնվել են ընկերություններ, որոնք ներկայանում են հաճախորդներին որպես միջնորդ եւ խոստանում են աջակցություն՝ ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկ ստանալու հարցում: Զեղծարարները մոլորության մեջ են գցում հաճախորդներին, ներկայացնում ոչ ճշգրիտ տեղեկատվություն, պահանջում են մեծ միջնորդավճարներ՝ հաճախորդներին գցելով բարդ իրավիճակի մեջ:  

Տեղեկացնում ենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը չի օգտվում երրորդ անձանց միջնորդական ծառայություններից: Վարկ ստանալու անհրաժեշտության դեպքում հորդորում ենք ինքնուրույն դիմել ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղեր՝ չդիմելով միջնորդների օգնությանը:

Հայաստանի ողջ տարածքում գործող բանկի մասնաճյուղերը տրամադրում են տարբեր տեսակի վարկեր ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց: ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկավորման մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել բանկի մասնաճյուղեր, զանգահարել Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով կամ այցելել բանկի պաշտոնական կայք»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 6446
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW