Լիբանանցի ներդրողը մտադիր է Արցախում ծրագրեր իրականացնել

09.07.2018 | 13:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլյա Ժորժ Աբու Ֆայսալ #Բակո Սահակյան
Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու լիբանանցի գործարար, Gardenia Grain D’or ընկերության հիմնադիր Նիկոլյա Ժորժ Աբու Ֆայսալն այսօր քննարկել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Ընդունելով լիբանանցի գործարարին՝ Բակո Սահակյանն ասել է, որ Արցախում հատուկ ուշադրություն են դարձնում Լիբանանի հետ տնտեսական փոխգործակցության զարգացմանը:

Արցախի նախագահն ընդգծել է, որ համագործակցության համար առկա են բավարար պայմաններ:


Banks.am-ը հիշեցնում է, որ Նիկոլյա Աբու Ֆայսալի ղեկավարած ընկերությունը ներդրումներ է կատարում նաեւ Հայաստանում, զբաղվում պեկան ընկույզի մշակմամբ:

Այս տարվա մարտի սկզբին գործարարը Երեւանում հայտարարել էր, որ մտադիր է ընդլայնել բիզնես ծրագրերը Հայաստանում: Գյուղատնտեսական ծրագրերից բացի, ներդրողը մտադիր էր զբոսաշրջային ծրագիր իրականացնել։
Դիտում՝ 7967

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW