ԱԶԲ-ն վերածվում է «գիտելիքահեն վարկատուի»

07.07.2018 | 09:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱԶԲ
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել է, որ «ցանկացած նոր ֆինանսական ներգրավում պետք է օգտագործվի մաքսիմալ արդյունավետ եւ նպատակային»:

Կառավարությունից հայտնում են, որ այդ մասին նա ասել է՝ հուլիսի 6-ին ընդունելով Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Տնօրենների խորհրդի անդամ Սյուրկանի Կասիմին:

Փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի համագործակցությունը Ասիական զարգացման բանկի հետ դժվար է թերագնահատել, եւ դա վերաբերում է ոչ միայն ֆինանսական աջակցությանը, այլեւ ԱԶԲ-ի փորձագիտական ներուժին:

Մհեր Գրիգորյանը վստահեցրել է, որ նոր կառավարության համար կարեւորագույն խնդիր է ֆինանսական աջակցությունից զատ փորձագիտական ներուժ ստանալն ու կուտակված փորձի փոխանակումը: Փոխվարչապետի համոզմամբ՝ շատ դեպքերում ֆինանսական ռեսուրսները արդյունավետ հնարավոր չէ օգտագործել, եթե չկա զուգահեռ փորձագիտական համագործակցություն եւ տեղեկատվության փոխանակում:

«Մեզ համար առավել արդիական է մեկ սկզբունք, որ ցանկացած նոր ֆինանսական ներգրավում պետք է օգտագործվի մաքսիմալ արդյունավետ եւ նպատակային: Ակնհայտ է, որ միայն արդյունավետ օգտագործված միջոցներն են նպաստում տնտեսության զարգացմանը եւ սոցիալական վերելակի աշխատանքին»,- ասել է փոխվարչապետը:

Սյուրկանի Կասիմը նշել է, որ ԱԶԲ-ն այժմ գտնվում է փոխակերպման գործընթացում եւ պարզապես վարկատուից վերածվում է գիտելիքահեն վարկատուի: Նա ընդգծել է, որ ներկա պայմաններում երկրների կայուն զարգացման համար վարկերի հետ մեկտեղ պետք է տրամադրել գիտելիք եւ ավելացնել ծրագրերի կառավարման ընթացքում գիտելիքի բաղադրիչը:
Դիտում՝ 1513
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW