Ինեկոբանկը զիջում է ֆիզանձանց դուրս գրված վարկերի տույժ-տուգանքները

04.07.2018 | 16:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ինեկոբանկ #տույժ
Ինեկոբանկը հայտարարում է, որ պատրաստ է զիջել բոլոր այն ֆիզիկական անձ հաճախորդների վարկերի գծով կուտակված տույժերը եւ տուգանքները, որոնք բանկում ունեն մինչեւ ս.թ. մայիսի 31-ը անհուսալի ճանաչված գյուղատնտեսական եւ սպառողական վարկեր։

«Վերը նշված վարկառուները պետք է մինչեւ 2018թ. տարեվերջ այցելեն բանկի ցանկացած մասնաճյուղ՝ վարկի մայր գումարի ու հաշվեգրված տոկոսների մարման վերաբերյալ քննարկման համար։

Բանկը պատրաստակամություն է հայտնում նաեւ նշված վարկերը վերավարկավորել՝ մինչեւ 4 տարի մարման ժամկետով»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 16905

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW