Երեւանում բիզնեսի ավտոմատացմանը նվիրված էքսպո կանցկացվի

04.07.2018 | 15:26 Գլխավոր էջ / Նորություններ /
##beAutomated #Գործարարության աջակցման գրասենյակ
Երեւանում կանցկացվի բիզնեսի ավտոմատացմանը նվիրված #beAutomated 2018 ցուցահանդեսը:

Էքսպոն կկայանա հուլիսի 14-ին՝ ժամը 10:30-19:00-ը, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում:

ՎԶԵԲ-ի կողմից ֆինանսավորվող Գործարարության աջակցման գրասենյակը, որը միջոցառման կազմակերպիչներից է, Banks.am-ին հայտնել է, որ սա բիզնես ավտոմատացման առաջին ցուցահանդեսն է Հայաստանում եւ նախատեսված է գործարար շրջանակի համար։

«Բիզնեսի կազմակերպման արդյունավետությունն ուղղակիորեն կապված է ճիշտ կառավարման հետ, որը պահանջում է մեծ քանակության ինֆորմացիայի պարբերական վերլուծություն: Բիզնեսի ավտոմատացման ծրագրերի եւ հավելվածների կիրառմամբ՝ այսօր կարելի է ստեղծել միասնական տեղեկատվական բազա, ինչպես նաեւ մշակել կառավարման լայն գործիքակազմ՝ հետեւելու ապրանքաշրջանառությանն ու ցանկացած բարդության դրամական հոսքերին, ապահովելու ընկերության մասնաճյուղերի գործունեության վերահսկողությունն ու հաշվառումը՝ անկախ նրանց գտնվելու վայրից»,- նշել են գրասենյակում:

Ցուցահանդեսի մուտքն անվճար է: Նախնական մասնակցության ցանկություն է հայտնել շուրջ 50 կազմակերպություն:

Միջոցառումը հնարավորություն կտա մասնակիցներին ձեռք բերել նոր գործընկերներ եւ հաճախորդներ, ներգրավել ներդրողներ, կազմակերպել նոր հանդիպումներ գործարար հարաբերությունների ամրապնդման համար, ինչպես նաեւ ներկայացնել իրենց կազմակերպությունն ու արտադրանքը:
Դիտում՝ 2137
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW