Վերաբացվել է Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղը

03.07.2018 | 13:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank
Վերաբացվել է Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղը, որն այսուհետ կգործի Ռուսթավելի եւ Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում՝ Ռուսթավելի 63/1 հասցեով:

«Մասնաճյուղն իր նոր եւ հավատարիմ հաճախորդներին կսպասարկի գեղեցիկ, հարմարավետ եւ նորագույն տեխնիկայով հագեցած սպասարկման սրահում: «Գյումրի» մասնաճյուղը շարունակելու է մատուցել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար նախատեսված բոլոր բանկային ծառայությունները»,- նշել են բանկում:

Մասնաճյուղի բացման առիթով բանկը հայտարարել է ակցիա նոր հաճախորդների համար՝

- Ցանկացած ավանդ կընդունվի գործող տոկոսադրույքից 0,5% բարձր տարեկան անվանական տոկոսադրույքով,
- Ցանկացած սպառողական կամ բիզնես վարկ՝ գործող տոկոսադրույքից 1% ցածր տարեկան անվանական տոկոսադրույքով:

Ակցիան կգործի մինչեւ սեպտեմբերի 30-ը՝ միայն «Գյումրի» մասնաճյուղի համար:

Ակցիան չի գործի արդեն ընդունված ավանդների եւ գործող վարկերի վրա:

«Մասնաճյուղում առկա է հերթի կառավարման համակարգ, ինչպես նաեւ վճարային տերմինալ, որը հնարավորություն է ընձեռում հաճախորդին առանց օպերատորին մոտենալու կատարել մի շարք բանկային գործարքներ»,- ասված է հաղորդագրությունում:

«Գյումրի» մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:30-17:00-ը:
Դիտում՝ 2901
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW