«Սպայկա»-ում խուզարկություն է իրականացվում

03.07.2018 | 13:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Սպայկա» #ՊԵԿ
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ խուզարկություն է իրականացվում «Սպայկա» ընկերությունում:

«2018թ. հուլիսի 3-ին, օրենքով սահմանված կարգով, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա, ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման եւ օպերատիվ հետախուզության վարչությունների, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ խուզարկություն է իրականացվում «Սպայկա» ՍՊԸ-ում:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 1711

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW