«Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները եւ Ամուլսարի ծրագրի հարակից համայնքների հարյուրավոր բնակիչներ այսօր բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ կառավարության շենքի մոտ:Ընկերության աշխատանքները, ճանապարհների փակման հետեւանքով, արդեն 10-րդ օրն է՝ դադարեցվել են։««Լիդիան Արմենիայի» ղեկավարությունն այս օրերի ընթացքում փորձել է աշխատակիցներին հետ պահել բողոքի հակադարձ ակցիաներից՝ հնարավոր լարվածությունից խուսափելու համար։ Այդքանով հանդերձ, այսօր հարյուրավոր աշխատակիցներ եւ համայնքների բնակիչներ եկան կառավարության մոտ՝ խնդրելու վերականգնել իրենց օրինական աշխատանքի իրավունքը: Կառավարությանը փոխանցվեց վարչապետին հասցեագրված երկու նամակ՝ «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցների նամակը եւ Ամուլսարի հարակից համայնքների՝ Ջերմուկի, Գնդեվազի, Գորայքի, Սարավանի բնակիչների նամակը՝ մոտ 1000 ստորագրություններով։Ընկերության աշխատակիցները եւ համայնքների բնակիչները խնդրում են կառավարությանն ապահովել օրենքի գերակայությունը եւ թույլ չտալ, որ մի խումբ անձանց ապօրինի գործողությունները խաթարեն երկրի լավագույն հանքարդյունաբերական ծրագրի իրականցումը, հազարավոր մարդկանց եւ նրանց ընտանիքների աշխատելու օրինական իրավունքը եւ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում Ամուլսարի ծրագրով բնապահպանական լավագույն չափանիշների ներդրումը»,- ասված է «Լիդիան Արմենիայի» տարածած հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 1488