Կոնվերս Բանկը, Հայաստանում Արգենտինայի դեսպանատան հետ համագործակցության շրջանակում, իր 25-ամյակի կապակցությամբ գործարկել է «Արգենտինական գինու շաբաթ» հերթական ակցիան:Ինչպես հայտնել են բանկում, ակցիայի շրջանակում հուլիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում Կոնվերս Բանկի գործընկեր ռեստորաններում գնելով արգենտինական Del Fin Del Mundo գինի՝ անկանխիկ վճարում կատարած հաճախորդները կստանան գումարի 25%-ի չափով CashBack:Զուգահեռաբար, կկուտակվեն Կոնվերս միավորներ, որոնք հետագայում հնարավոր է բանկի գործընկերային ցանցում փոխանակել նվերներով:«Սա այս տարվա թվով 4-րդ խոշոր CashBack ակցիան է, որի շրջանակում՝ 25-ամյակիկապակցությամբ, Կոնվերս Բանկն իր հաճախորդներին է առաջարկում Հայաստանում աննախադեպ՝ 25%-ի չափով գումարի հետվերադարձ: Գումարի հետվերադարձի ակցիաների շրջանակում տարեսկզբից հաճախորդներին է վերադարձվել մոտ 10 մլն դրամ»,- նշել են բանկում:Առաջիկայում՝ հիմնադրման տարեդարձի կապակցությամբ, բանկը հանդես կգա նոր առաջարկներով: «Խոսքը ոչ միայն հաճախորդների խրախուսման ակցիաների, այլեւ արտոնյալ պայմաններով նոր պրոդուկտների ներդրման մասին է»,- ասված է հաղորդագրությունում:Բացի այդ, 25-ամյակի միջոցառումների շրջանակում բանկն աջակցում է Երեւանում ու մարզերում առողջ ապրելակերպի, նորարարությունների, կրթության խրախուսման տարբեր նախագծերի իրականացմանը: Բանկում հիշեցրել են հուլիսի 22-29-ը կայանալիք Sevan Startup Summit 2018-ի մասին, որտեղ Կոնվերս Բանկը հանդես է գալիս որպես հովանավոր եւ մասնակից, ինչպես նաեւ Հայաստանի տարբեր բնակավայրերում եւ Արցախում մարզահրապարակների շինարարության մասին: Tweet Դիտում՝ 5017