Կոնվերս Բանկը, իր 25-ամյակի միջոցառումների շրջանակում, հովանավորում է Sevan Startup Summit 2018-ը:Ինչպես հայտնել են բանկում, Seaside Startup Summits գալա միջոցառմանը մասնակցելու նպատակով հուլիսի 22-29-ը Սեւանում են հավաքվելու ավելի քան 1000 ձեռնարկատերեր՝ աշխարհի տարբեր երկրներից:«Կոնվերս Բանկը պարբերաբար հանդես է գալիս կրթության, նորարարական մտածելակերպի խրախուսման նախագծերով՝ երիտասարդներին հնարավորություն տալով ստանալ մրցունակ կրթություն, ինչպես նաեւ կյանքի կոչել ամենատարբեր նորարարական նախագծեր: Sevan Startup Summit-ի հետ համագործակցությունը նման նախագծերին աջակցելու լավագույն հնարավորություններից է: Մենք հանդես ենք գալիս ոչ միայն որպես միջոցառման հովանավոր. Կոնվերս Բանկի առաջարկով՝ այս տարի առաջին անգամ, դրա շրջանակում ներկայացվելու են նաեւ ֆինտեխ ոլորտում ստարտափ գաղափարներ եւ նախագծեր: Կոնվերս Բանկը մտադիր է աջակցել դրանցից լավագույնի իրականացմանը»,- ասել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:«Շատ ուրախ ենք, որ Կոնվերս Բանկը միացել է մեր աջակիցներին, եւ փոխշահավետ շարունակական համագործակցություն ենք ակնկալում բանկի հետ։ Ստարտափ էկոհամակարգի զարգացումը կարեւոր է Հայաստանում կայուն բիզնես միջավայրի ստեղծման համար»,- ընդգծել է Sevan Startup Summit-ի գլխավոր տնօրեն Վահագն Ռափյանը:Միջոցառման ընթացքում ստարտափները կհանդիպեն ներդրողների եւ վենչուրային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, կմասնակցեն ձեռներեցների եւ բիզնես փորձագետների կողմից անցկացվելիք դասախոսությունների եւ մենթորության: Ստարտափները կմասնակցեն նաեւ $50 հազ. ընդհանուր մրցանակային ֆոնդով մրցույթների: Tweet Դիտում՝ 32449