Արաբ գործարարները հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելու եւ բիզնես գործունեություն ծավալելու հեռանկարով։ Այս մասին գործարարները նշել են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հետ հանդիպմանը, որին մասնակցել է նաեւ Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասեմին:Գործարարները, մասնավորապես, հետաքրքրված են ՀՀ գյուղատնտեսության, վերականգնվող էներգետիկայի, զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցությամբ:Դեսպանը նշել է, որ ԱՄԷ-ի հետ առեւտրատնտեսական կապերը զարգանում են, ինչի վկայությունն առեւտրաշրջանառության կրկնակի աճն է։Արծվիկ Մինասյանը ներկայացրել է Հայաստանում գործարար միջավայրի բարելավման եւ ներդրումների պաշտպանության ուղղությամբ իրականացվող բարեփոխումները, անդրադարձել որպես ԵԱՏՄ անդամ երկիր եւ դեպի Եվրամիության շուկաներ մուտքի համար Հայաստանին ընձեռված հնարավորություններին, ինչպես նաեւ Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում գործունեություն ծավալելու առավելություններին։Նախարարը հայտնել է նախարարության կողմից գործարարության խթանման եւ աջակցության պատրաստակամության մասին։ Tweet Դիտում՝ 2914