Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ, EBRD) կողմից «Առեւտրի խթանման» ծրագրի շրջանակում (Trade Facilitation Programme) ճանաչվել է «Հայաստանում 2017թ. առեւտրի ֆինանսավորման պրոդուկտների գծով ամենաակտիվ թողարկող բանկ» (Most Active Issuing Bank in Armenia in 2017)։Բանկում նշել են, որ ՎԶԵԲ-ը մրցանակը շնորհել է՝ հաշվի առնելով Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի կողմից 2017թ. ընթացքում իրականացված առեւտրի ֆինանսավորման գործարքների ծավալը:«Բանկն անընդհատ ավելացնում է ՓՄՁ-ներին տրամադրվող ծառայությունների ծավալը՝ միաժամանակ ընդլայնելով առաջարկվող պրոդուկտների շրջանակը՝ դրանք դարձնելով ավելի ճկուն, ժամանակակից տենդենցներին համապատասխանող։ Անընդհատ ներդնում ենք տարաբնույթ թվային լուծումներ, ինչը թույլ է տալիս ավելի արագ իրականացնել ծառայությունների մատուցումը։ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը Հայաստանում առեւտրի ֆինանսավորման գործիքներ տրամադրող առաջատար բանկերից մեկն է, եւ ՎԶԵԲ-ի կողմից մեզ շնորհված մրցանակը դրա վառ ապացույցն է։ Բարձր ենք գնահատում մեր եւ EBRD-ի համագործակցությունը, ինչի արդյունքում մենք էլ ավելի ենք մեծացրել մեր բիզնես գործունեության աշխարհագրությունը»,- նշել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։ՎԶԵԲ-ի Ֆինանսական հաստատությունների գործադիր տնօրեն Նիք Թեսեյմանն էլ ասել է, որ առեւտրի ֆինանսավորումը տնտեսական զարգացման եւ աճի խթանման կարեւորագույն մաս է: «Մեր գործընկեր բանկերը, տրամադրելով ֆինանսական միջոցներ, խթանում են տեղական ընկերությունների՝ նոր շուկաներ գրավելուն: ՎԶԵԲ-ը հպարտ է, այս ամենի մաս կազմելու համար եւ այս մրցանակը՝ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի նկատմամբ մեր հարգանքի եւ գնահատման արտահայտումն է»,- ասել է նա:ՎԶԵԲ-ի «Առեւտրի խթանման» ծրագիրն իրականացվում է 1999-ից: Ծրագրի նպատակն է խթանել արտասահմանյան առեւտուրը ՎԶԵԲ-ի գործընկեր երկրների միջեւ: Ծրագրի շրջանակում ՎԶԵԲ-ը տրամադրում է երաշխիքներ միջազգային հաստատողի կարգավիճակ ունեցող բանկերին եւ կարճաժամկետ վարկեր ընտրված բանկերին եւ ֆակտորինգային ընկերություններին՝ տեղական արտահանողներին, ներմուծողներին եւ դիստրիբյուտորներին տրամադրելու համար: 2017թ. ընթացքում մասնակից բանկերը ՎԶԵԲ-ի աջակցությամբ ֆինանսավորել են 25 երկրներում €1,9 մլրդ արժողությամբ առեւտրային գործարքներ: Tweet Դիտում՝ 4590