ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը միջազգային խորհրդատվական ընկերություններին հրավիրում է մասնակցել «Կոնյակ» անվանման վերաբրենդավորման կարիքների գնահատման մրցույթին:Նախարարությունում նշել են, որ մրցույթի անցկացման անհրաժեշտությունը բխում է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության մասին համաձայնագրով ստանձնած պարտավորություններից եւ նպատակ ունի «Կոնյակ» անվանման վերաբրենդավորման գործընթացն արդյունավետ իրականացնել:Ելնելով համաձայնագրից՝ կողմերը նախատեսել են կատարել համապատասխան քայլեր՝ ֆինանսական ու տեխնիկական աջակցության փաթեթի ձեւավորման նպատակով:Մինչ մրցույթի հայտարարումն ու անցկացումը՝ հետաքրքրված կազմակերպությունները կարող են մինչեւ հուլիսի 17-ը տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության secretariat@mineconomy.am հասցեին ուղարկել մրցույթին մասնակցության «մտադրությունների նամակ»:«Նման գործընթացն անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությունից ծագող ապրանքների համար Եվրոպական միության «Կոնյակ» աշխարհագրական նշումի օգտագործման սահուն դադարեցումը, ինչպես նաեւ արտահանման շուկաներում Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մրցունակ դիրքի պահպանումն ապահովելու համար:Համաձայն պայմանավորվածության՝ կհայտարարվի միջազգային խորհրդատվական ընկերության ընտրության մրցույթ։ Ընկերությունը պետք է իրականացնի կարիքների գնահատում՝ ուղղված նոր անուն մշակելուն, ներքին ու արտահանման ավանդական շուկաներում նոր անունը խթանելուն, գովազդելուն եւ շուկայահանելուն»,- ընդգծել են նախարարությունում: Tweet Դիտում՝ 2879