Յունիբանկը տեղեկացնում է, որ Non-Cash անկանխիկ սպառողական վարկերի համար այսուհետ կարելի է դիմել նաեւ օնլայն՝ առանց բանկ այցելելու: «Այդ կերպ Յունիբանկն էապես խնայում է իր հաճախորդների ժամանակը՝ հնարավորություն ընձեռելով վարկի համար դիմել ցանկացած պահի: Հաճախորդների հարմարավետության ապահովման համար վարկի հայտը կարելի է լրացնել՝ այցելելով ինչպես բանկի կայք, այնպես էլ ֆեյսբուքյան էջ: Իր մատչելի պայմանների եւ պարզ ընթացակարգի շնորհիվ՝ Non-Cash վարկը հասանելի է առավելագույն թվով հաճախորդներին»,- ասված է հաղորդագրությունում: Վարկը տրամադրվում է անկանխիկ՝ քարտով, մինչեւ 48 ամիս ժամկետով: Գումարը կազմում է մինչեւ 1 մլն դրամ, տոկոսադրույքը՝ 15% տարեկան:Վարկի գծով մարումները կարելի է կատարել ինչպես մասնաճյուղերում՝ սպասարկող աշխատակցին դիմելով, այնպես էլ ինքնուրույն՝ բանկի վճարային տերմինալների միջոցով: Վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների եւ տույժերի:«Սպառողական վարկավորման շուկայում Յունիբանկն առաջատար բանկերից մեկն է, ինչը մեծապես պայմանավորված է բնակչության համար վարկավորման մատչելի պայմանների ապահովմամբ: Այսօր Յունիբանկն օրական տրամադրում է ավելի քան 1000 վարկ»,- ընդգծել են բանկում:«Յունիբանկը մեծ ուշադրություն է հատկացնում հատկապես արագ եւ պարզ սպասարկմանը եւ ձգտում է ծառայությունները մատուցել հաճախորդի համար ամենահարմար տարբերակով: Վարկերն առավել մատչելի դարձնելու համար այս տարի բանկի կողմից արդեն իսկ վերանայվեցին եւ նվազեցվեցին սպառողական վարկերի տոկոսադրույքները: Յունիբանկն առաջին բանկն էր Հայաստանում, որ հնարավորություն ընձեռեց իր հաճախորդներին վարկի համար դիմել նաեւ օնլայն: Այսօր մենք հայտի օնլայն տարբերակ ենք առաջարկում նաեւ Non-Cash վարկի համար, որպեսզի մեր հաճախորդները կարողանան օգտվել մեր ծառայությունից հենց իրենց տանը՝ առանց բանկ այցելելու եւ առավել եւս հերթ կանգնելու»,- նշել է Յունիբանկի Մանրածախ բիզնեսի զարգացման եւ վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը: Tweet Դիտում՝ 2386