ԵԱԶԲ-ն Հայաստանի ԿԲ-ում դրամով թղթակցային հաշիվ է բացել

25.06.2018 | 15:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱԶԲ
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) Հայաստանի Կենտրոնական բանկում թղթակցային հաշիվ է բացել՝ դրամով հաշվարկներ իրականացնելու համար, հաղորդում է ԵԱԶԲ-ի մամուլի ծառայությունը:

«Հայկական դրամով գործարքների նկատմամբ հասանելիությունը բանկին հնարավորություն կտա ավելի ակտիվ լինել ՀՀ ֆինանսական շուկայում: Մենք տեղական շուկայում դրամային պետական արժեթղթերի հետ աշխատանքի հաջող փորձ ունենք. անցած տարի մասնակցել ենք ՀՀ ֆինանսների նախարարության առաջնային տեղաբաշխման աճուրդներին»,- նշել է ԵԱԶԲ ակտիվների եւ պասիվների կառավարման գծով տնօրեն Դմիտրի Լադիկով-Ռոեւը:

Բացի այդ, նրա խոսքով՝ բանկն ակտիվ բանակցություններ է վարում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի հետ՝ բորսայական գործառնությունների նկատմամբ հասանելիություն ստանալու հարցով:
Դիտում՝ 6598

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW