Վարչապետ. Շահագրգռված ենք ՀՀ-ում «Վեոլիա»-ի ներդրումների ավելացմամբ

22.06.2018 | 09:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #«Վեոլիա»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարեւորել է, որպեսզի «Վեոլիա» ընկերությունն ուշադրության տակ պահի ոչ միայն անապահով եւ խոցելի խավերին, այլ հատկապես՝ վճարունակ, բայց անպարտաճանաչ սպառողներին:

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն՝ վարչապետն այս մասին ասել է հունիսի 21-ին «Վեոլիա» ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիի հետ հանդիպմանը:

Վարչապետը նշել է, որ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տարածքում առկա կառավարական առանձնատների սպառած ջրի դիմաց կուտակած պարտքը հասնում է 54 մլն դրամի եւ հավելել, որ արդեն իսկ հանձնարարել է, որպեսզի այն վճարվի:

«Մենք շահագրգռված ենք, որպեսզի «Վեոլիա ջուր»-ն ավելի շատ ներդրումներ իրականացնի եւ իր համար ապահովի ավելի մեծ եկամուտներ: Վստահեցնում եմ, որ մեր կառավարության գործունեության ընթացքում չեք բախվի վարչապետի շահերին, այլ կբախվեք միայն քաղաքացիների շահերի պաշտպանությանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը ֆրանսիական ընկերությանն առաջարկել է ձեւավորել համատեղ աշխատանքային խումբ, որը կքննարկի բոլոր խնդիրներն ու կներկայացնի դրանց լուծման հստակ առաջարկություններ:
Դիտում՝ 2095
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW