ՎՏԲ-Հայաստան Բանկը շահագործման է հանձնել տեխնոլոգիապես արդիականացված POS-տերմինալների եւ հատուկ օժանդակ սարքավորումների նոր սերունդ:Բանկում նշել են, որ սարքավորումների նոր սերունդը «հնարավորություն է ընձեռում հաճախորդներին կատարել անհպում եղանակով եւ առանց PIN-կոդի մուտքագրման քարտային վճարումներ, որն առավելագույնս պարզեցնում է վճարման գործընթացը»:«Ակնթարթորեն իրականացնել անկանխիկ վճարում ընդամենը POS-տերմինալին քարտի մեկ հպումով կարելի է ցանկացած առեւտրի կետում, որտեղ տեղադրված է ՎՏԲ-Հայաստան Բանկի POS-տերմինալ այս ցանկից: Անհպում քարտերով գործարքները չեն պահանջում PIN-կոդի մուտքագրում մինչեւ 10 000 դրամի գործարքների դեպքում, ինչն էլ ավելի է պարզեցնում վճարման գործընթացը:ՎՏԲ-Հայաստան Բանկն այդպիսով ստեղծել է անհրաժեշտ բոլոր նախադրյալները երկրում անկանխիկ վճարումների զարգացման համար՝ պարզեցնելով ինչպես քարտապանների, այնպես էլ առեւտրային կետերի սեփականատերերի կյանքը: Բացի այդ, 2017թ. օգոստոս ամսից բանկը գործարկել է իր առաջին անհպում քարտերը, եւ այսօրվա դրությամբ բանկին, հաճախորդների կողմից մեծ պահանջարկի շնորհիվ, հաջողվել է տեղափոխել իր քարտային պորտֆելի ավելի քան 1/3-ն անհպում տեխնոլոգիայով հագեցած քարտերին»,- ասված է հաղորդագրությունում:Իսկ առեւտրային կետերում, որտեղ տեղադրված են ՎՏԲ-Հայաստան Բանկի POS-տերմինալները, սպասարկման որակը բարձրացնելու նպատակով բանկը գործարկել է կետերի սեփականատերերի եւ աշխատակիցների նոր շուրջօրյա խորհրդատվության ծառայություն բոլոր այն հարցերով, որոնք կապված են ինչպես վճարային քարտերի, այնպես էլ POS-տերմինալների սպասարկման հետ: Բանկում ընդգծել են, որ այս նորարարությունը կօգնի առեւտրային կետերի աշխատակիցներին սպասարկել վճարային քարտերն ավելի վստահ, քանի որ բանկի Կոնտակտային կենտրոնի աշխատակիցները պատրաստ են տրամադրել մասնագիտական օգնություն: Tweet Դիտում՝ 9957