Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը հունիսի 20-ին ամփոփել է 2017թ. բանկի աշխատանքի արդյունքները եւ ներկայացրել զարգացման հետագա ծրագրերը: Բանկի տարածած հաղորդագրության համաձայն՝ հաշվետու տարում բանկի ակտիվներն աճել են գրեթե 9,5% եւ կազմել 202,7 մլրդ դրամ, իսկ պարտավորությունները, աճելով 11%-ով, գերազանցել են 167,4 մլրդ դրամը: Բանկի ընդհանուր կապիտալը կազմել է ավելի քան 35,4 մլրդ դրամ: Բանկի վարկային ներդրումների ծավալն աճել է 14%՝ գերազանցելով 135 մլրդ դրամը: 26.05.2017 | 12:48 Յունիբանկը 2016-ին ֆինանսական ցուցանիշների աճ է գրանցել «2017թ. Յունիբանկում մեծ աշխատանք է տարվել սպասարկման որակի եւ մատուցվող ծառայությունների բարելավման ուղղությամբ: Արդյունքում Յունիբանկն առաջատար դիրքեր զբաղեցրեց մանրածախ շուկայում՝ օրական տրամադրելով ավելի քան 1 000 վարկ»,- ասված է հաղորդագրությունում: «Հաշվետու տարում Յունիբանկն ապահովեց աճի բարձր տեմպ՝ գործունեության բոլոր հիմնական ուղղություններով: Յունիբանկի համար ակտիվների ռեկորդային ցուցանիշը հնարավոր եղավ ապահովել վարկավորման ծավալների ընդլայնման, պորտֆելի դիվերսիֆիկացման եւ ռիսկերի կառավարման համակարգի բարելավման շնորհիվ: Բանկի ակտիվների որակի բարելավումը գնահատեց նաեւ Moody’s գործակալությունը եւ բարձրացրեց Յունիբանկի վարկանիշը մինչեւ B2 մակարդակի` կայուն կանխատեսմամբ: Այսօր բանկն ունի 360 000 հաճախորդ եւ 173 բաժնետեր, որոնք Յունիբանկն ընդունում են որպես վստահելի եւ հուսալի գործընկեր»,- ասել է Յունիբանկի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը: 2018թ. եւս Յունիբանկը շարունակել է ակտիվ տեմպերով աճը եւ գերակատարել բիզնես-պլանը: Բանկում նշել են, որ առաջին եռամսյակում Յունիբանկն ապահովել է ավելի քան 472 մլն դրամի շահույթ, ինչն էապես կնպաստի բանկի ներդրումային գրավչության բարձրացմանը: «Յունիբանկի զարգացման ռազմավարության շրջանակում 2020թ. մենք նախատեսում ենք ապահովել արդեն իսկ 4 մլրդ դրամի շահույթ, ինչպես նաեւ՝ բանկի ակտիվների զգալի աճ: Մասնավորապես, բանկի մանրածախ վարկավորման գծով շուկայի մասնաբաժինը կհասնի մինչեւ 13%-ի, ապառիկ վարկավորման գծով` մինչեւ 40%-ի, իսկ կորպորատիվ վարկավորման գծով՝ մինչեւ 10%-ի: Նախատեսում ենք նաեւ բանկային քարտերի քանակի ավելացում՝ տարեկան 80 000-ից մինչեւ 100 000 հատի», - նշել է Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը: Բաժնետերերի ժողովը հաստատել է բանկի Խորհուրդը հետեւյալ կազմով՝ Գագիկ Զաքարյան, Գեորգի Պիսկով, Վարդան Աթայան, Էդուարդ Զամանյան, Հրահատ Արզումանյան, Դավիթ Փափազյան, Արտեմ Կոնստանդյան: 09.11.2017 | 12:48 Գագիկ Զաքարյանը մեկնաբանել է Յունիբանկի Վարչության կադրային փոփոխությունները «Ինչպես գիտեք, 2017թ. բանկի ղեկավար կազմում տեղի ունեցավ փոփոխություն, եւ Մեսրոպ Հակոբյանը զբաղեցրեց բանկի Վարչության նախագահի պաշտոնը, իսկ Վարդան Աթայանն ընդունեց մեր առաջարկը` շարունակելու իր աշխատանքը Խորհրդի կազմում: Խորհրդի նոր անդամ Արտեմ Կոնստանդյանը եւս բանկային մեծ փորձ ունի: Վստահ ենք, որ համատեղ աշխատանքի շնորհիվ Յունիբանկը կշարունակի իր ակտիվ զարգացումը՝ որպես հաճախորդամետ եւ ինովացիոն բանկ: Մենք երախտապարտ ենք մեր բաժնետերերին եւ հաճախորդներին վստահության եւ լոյալության, բանկի անձնակազմին՝ համատեղ աշխատանքի համար: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում նաեւ Կենտրոնական բանկին եւ Հայաստանի բանկերի միությանը՝ աջակցության եւ օժանդակության համար»,- ամփոփել է Գագիկ Զաքարյանը: Tweet Դիտում՝ 6858