Մանե Թանդիլյանը կշարունակի պաշտոնավարել

21.06.2018 | 11:37 Գլխավոր էջ / Նորություններ /
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը կշարունակի պաշտոնավարել։


«Ես չեմ ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը։ Վերջին օրերի քննարկումների արդյունքում համատեղ որոշել ենք, որ պետք է շարունակենք աշխատել։ Պետք է աշխատենք այն խնդրի վրա, որը բուռն քննարկումների տեղիք է տալիս ոչ միայն կառավարությունում, այլ նաեւ հանրության շրջանում։ Խոսքը կուտակային կենսաթոշակային համակարգի մասին է»,- ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ աշխատելու են «այդ համակարգը հետագայում առավել ընկալելի, ընդունելի եւ հուսալի դարձնելու ուղղությամբ»։

«Համակարգը լրջագույն բարելավման կարիք ունի»,- ասել է կառավարության ղեկավարը։

Մանե Թանդիլյանն էլ ասել է, որ «պատրաստ է կարճ ժամկետներում ներկայացնել օրենքի նախագիծը»։

«Հույս ունենք՝ հունվարի 1-ից կկարողանանք գործարկել այդ լուծումները եւ նոր մոտեցումները»,- ասել է նախարարը։
Դիտում՝ 2437

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW