Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի եւ Արդշինբանկի համագործակցության արդյունքում այսուհետ երկու բանկերի ArCa, VISA եւ MasterCard քարտապանները կկարողանան բանկոմատներից կանխիկացման գործարքներ իրականացնել իրենց բանկում գործող սակագներով:«Ս.թ. հունիսի 20-ից Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի ArCa, VISA եւ MasterCard տեսակի քարտերը Արդշինբանկի բանկոմատներում կսպասարկվեն ըստ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի կանխիկացման գործարքների համար սահմանված սակագների: Միեւնույն ժամանակ, Արդշինբանկի վերոնշյալ քարտերի սպասարկումը Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի բանկոմատներում կիրականացվի համաձայն Արդշինբանկի բանկոմատներում կանխիկացման գործարքների համար սահմանված սակագների»,- ասված է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի տարածած հաղորդագրությունում: Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի բանկոմատների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ, Արդշինբանկի բանկոմատների ցանկին՝ այստեղ:Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի VISA եւ MasterCard տեսակի քարտերի հաճախորդների համար նմատատիպ հնարավորություն գործում է նաեւ ՎՏԲ-Հայաստան բանկի բանկոմատներից օգտվելիս:ՎՏԲ-Հայաստան բանկի բանկոմատների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: Tweet Դիտում՝ 5388