Երեւանից Բաթումի է ուղեւորվել սեզոնային առաջին գնացքը

18.06.2018 | 09:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Հարավկովկասյան երկաթուղի»
Երեւան-Բաթումի-Երեւան ուղղությամբ այս տարվա առաջին «Արմենիա» ֆիրմային գնացքը՝ 107 ուղեւորով, մեկնել է հունիսի 15-ին:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ գնացքն աշխատելու է ամեն օր՝ մինչեւ հոկտեմբերի 1-ը՝ Երեւանից մեկնելով ժամը 15:30-ին:

Տոմսերը վաճառվում են Երեւանի, Վանաձորի, Գյումրիի եւ Արմավիրի կայարանների տոմսարկղերում, ինչպես նաեւ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կայքում:

Երեւանից Բաթումի ուղեւորության տեւողությունը 15 ժամ 40 րոպե է, իսկ հետադարձ ճանապարհը՝ 15 ժամ 50 րոպե:

Ֆիրմային գնացքի տոմսերի գները մեկ ուղեւորի համար տատանվում են 9 860 դրամից 25 830 դրամի միջակայքում՝ կախված վագոնի տեսակից:

Գնացքի կուպե եւ СВ վագոնները հագեցած են օդորակիչներով: Ողջ երթուղու ընթացքում գնացքն ուղեկցվում է ոստիկանության աշխատակիցների կողմից:

Բարձր հարմարավետությամբ կուպեներում եւ ննջավագոններում ուղեւորներին անվճար տրամադրվում է Wi-Fi կապ երթեւեկության ամբողջ ընթացքում:

2016թ. «Արմենիա» ֆիրմային գնացքի ուղեւորների թիվը կազմել էր 43 750, իսկ 2017թ.՝ 50 270, ինչը ավելի քան 5 անգամ գերազանցում է 2008թ. ցուցանիշը, երբ ուղեւորների քանակը կազմել էր 8 600 ուղեւոր:
Դիտում՝ 2280
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW