ՎՏԲ-Հայաստան Բանկը բժշկական համաժողով է հովանավորել

15.06.2018 | 11:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում անցկացվել է «Վահանաձեւ գեղձի կովկասյան դպրոց» միջազգային ուսումնական դասընթացը, որի գլխավոր հովանավորն է դարձել ՎՏԲ-Հայաստան Բանկը:

Բանկում նշել են, որ դասընթացը կազմակերպել է «Հայկական հակաքաղցկեղային լիգա» ՀԿ-ն:  

«Նման մասշտաբային միջոցառումը կարեւոր նշանակություն ունի տարածաշրջանում բժշկական ոլորտի համար: Դասընթացի ընթացքում Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից եւ Եվրոպայից բարձր որակավորում ունեցող բժիշկները, վահանաձեւ գեղձի հիվանդությունների բուժման առաջատարները հանդես են եկել դասախոսություններով, անցկացրել գործնական պարապմունքներ եւ վիրահատություններ: Համաժողովին մասնակցում էին առաջատար բժշկական հաստատությունների շուրջ 200 բժիշկներ տարբեր երկրներից:

ՎՏԲ-Հայաստան Բանկը ձգտում է նպաստել առողջապահության ոլորտի զարգացմանը, եւ հովանավորչական գործունեության շրջանակում բազմիցս մասնակցում է բժշկության, առողջ ապրելակերպի եւ սպորտի ոլորտում տարաբնույթ նախագծերի կազմակերպմանը»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 7192
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW