Evocabank-ը ներկայացնում է Shopping Card-ը, որն ապառիկ վարկավորման փոխարինող տարբերակ է:Բանկում նշել են, որ Evoca Shopping քարտը Visa Classic տեսակի միջազգային payWave չիպային քարտ է: Այն նախատեսված է Հայաստանում եւ արտերկրում online գնումներ ու վճարումներ կատարելու համար:Քարտը տրամադրվում է տարեկան 2000 դրամ սպասարկման վճարով, դրամով, դոլարով կամ եվրոյով եւ հնարավորություն է տալիս ստանալու 300 000-3 000 000 դրամ կամ համարժեք արտարժույթով վերականգնվող վարկային գիծ՝ մինչեւ 36 ամիս մարման ժամկետով:«Evoca Shopping քարտով կարելի է գնել ցանկացած իր՝ հագուստ, սնունդ, կենցաղային, աուդիո եւ վիդեոտեխնիկա, սմարթֆոններ, նոթբուքներ, պլանշետներ, վճարել սրճարաններում եւ ժամանցի վայրերում, ճամփորդելիս կատարել վճարումներ, կատարել օնլայն գնումներ եւ այլն: Այն ապառիկ վարկավորմանը փոխարինող առավել շահավետ, արագ եւ հասանելի տարբերակ է:Evoca Shopping քարտն ունի նաեւ այլ առավելություններ: Կատարելով անկանխիկ գնումներ հայաստանյան ամենաոճային խանութ սրահներում կամ վճարումներ ամենասիրված ժամանցի վայրերում՝ քարտատերերը կստանան մինչեւ 2-50% զեղչ»,- ասված է հաղորդագրությունում: Evoca Shopping քարտի համար կարելի է դիմել օնլայն՝ EvocaTouch հավելվածի միջոցով կամ այցելել բանկի ցանկացած գրասենյակ: Բանկում ընդգծել են, որ վարկային սահմանաչափը հաստատվում է վայրկյանների ընթացքում, իսկ EvocaTouch հավելվածով պատվիրելու դեպքում՝ քարտն անվճար կառաքվի քարտապանին Երեւանի ցանկացած կետում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: Tweet Դիտում՝ 2530