ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոսկովյան 35 հասցեում գտնվող նոր գլխամասային գրասենյակի տարածքում (Մոսկովյան եւ Սպենդիարյան փողոցների խաչմերուկում) բացվել է հերթական շուրջօրյա ինքնասպասարկման գոտին: Բանկում նշել են, որ 24/7 ռեժիմում գործող ինքնասպասարկման գոտին հագեցած է. - վճարային տերմինալով, որը թույլ է տալիս ինքնուրույն իրականացնել վճարումներ՝ հօգուտ ավելի քան 200 կապի օպերատորների եւ տարբեր ծառայությունների մատակարարների, այդ թվում՝ կատարել կոմունալ ծառայությունների, ինտերնետ կապի, հեռուստատեսության բաժանորդային վճարումները, մարել վարկային պարտավորությունները, համալրել բանկային/քարտային հաշիվները եւ ավանդները, վճարել ապահովագրավճարները, իրականացնել պետական, էլեկտրոնային ստորագրության ակտիվացման, նույնականացման քարտերի վճարումները եւ այլն:- Ընդունման եւ կանխիկացման ֆունկցիայով հագեցած բանկոմատով: «Քարտին/քարտային հաշվին կանխիկի համալրում կատարելու դեպքում բանկոմատը հնարավորություն է տալիս մեկ գործարքի ընթացքում մուտքագրել միաժամանակ մինչեւ 90 թղթադրամ (ոչ թե հատ-հատ, այլ փաթեթով), ընդ որում՝ տարբեր արժեքների, ինչը դարձնում է համալրման գործընթացն ավելի հարմար եւ արագ: Բացի այդ, բանկոմատի միջոցով հնարավոր է իրականացնել փոխանցումներ ինչպես ՎՏԲ-Հայաստան Բանկի, այնպես այլ հայկական եւ արտասահմանյան բանկերի քարտին, եւ փոխանցումը հաշված րոպեների ընթացքում հասանելի կլինի ստացողին: Բանկոմատը հագեցած է նաեւ կոմունալ վճարումների անկանխիկ վճարման, PIN-կոդի փոխարինման ֆունկցիաներով եւ այլն»,- ասված է հաղորդագրությունում: ՎՏԲ-Հայաստան Բանկի 24/7 ռեժիմում գործող ինքնասպասարկման գոտին հնարավորություն է ընձեռում ցանկացած ժամանակ, անկախ բանկի աշխատանքային ռեժիմից, օգտվել բանկային առավել պահանջված ծառայություններից: «Ընդ որում, գործարքների հիմնական մասն իրականացվում է օնլայն ռեժիմով, ինչը մեծացնում է հաճախորդների սպասարկման հարմարավետությունը բանկային ծառայություններից օգտվելիս»,- նշել են բանկում: Tweet Դիտում՝ 9726