ԱԶԲ-ն կընդլայնի ՀՀ մասնավոր հատվածին ուղղված օժանդակությունը

13.06.2018 | 11:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Տակեիկո Նակաո #ԱԶԲ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդգծել է, որ Ասիական զարգացման բանկի օժանդակությամբ Հայաստանի տնտեսության մեջ կյանքի են կոչվել բազմաթիվ խոշոր ծրագրեր, այդ թվում՝ մասնավոր հատվածի ներգրավմամբ:

Այս մասին վարչապետը նշել է ԱԶԲ նախագահ Տակեիկո Նակաոյի գլխավորած պատվիրակությանը:

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է ԱԶԲ-ի կողմից հայաստանյան մասնավոր հատվածի ֆինանսավորման ծավալների ընդլայնմամբ:


Տակեիկո Նակաոն էլ նշել է, որ ԱԶԲ-ն պատրաստակամ է շարունակել եւ ընդլայնել օժանդակությունը ՀՀ կառավարության նախաձեռնություններին:

ԱԶԲ նախագահը հավելել է, որ պատրաստվում են ընդլայնել Հայաստանի մասնավոր հատվածի համար ֆինանսական միջոցների ծավալները:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագրի ընթացքին:
Դիտում՝ 1833

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW