Ներդրումների ու արտահանման նոր հնարավորություններ՝ Տավուշում

11.06.2018 | 18:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Բիզնես Արմենիա» #ֆորում
Դիլիջանում այսօր մեկնարկել է «Գնորդ-վաճառող» խորագրով երկօրյա համաժողովը, որին մասնակցում է նաեւ «Բիզնես Արմենիա»-ի թիմը:

Ֆորումին մասնակցում են օտարերկրյա ներդրումներ իրականացնող շուրջ 15 կազմակերպություններ ու անհատներ, Տավուշի մարզում գործող փոքր ու միջին ձեռնարկատերեր, կառավարության ներկայացուցիչներ։

Ծրագրային թիմը նախաձեռնության ավարտին ակնկալում է Տավուշում ապահովել մինչեւ 10 ներդրումային ծրագրի մեկնարկ։

Մարզի շուրջ 10 փոքր ու միջին ձեռնարկատերեր մասնակցել են ցուցադրության՝ ներկայացնելով տեղական արտադրության մեղր, գինի, բանջարեղենային պահածոներ, կոմպոտներ, պանրի, չրի տեսականի, մսամթերք, դեղաբույսեր։

Ծրագրային թիմը նախնական ուսումնասիրության արդյունքում գտել եւ հրավիրել է այնպիսի ներդրողների, որոնք հետաքրքրված են Տավուշում արտադրվող ապրանքների արտահանմամբ կամ այստեղի ձեռնարկություններում ներդրումներով։

«Մեր ծրագիրն ուղղված է Տավուշի համայնքների միջեւ առավել հավասարակշռված սոցիալ-տնտեսական զարգացմանը եւ աղքատության կրճատմանը։ Մենք դա նպատակ ունենք անելու բնակչության համար նոր տնտեսական հնարավորություններ եւ աշխատատեղեր ստեղծելու միջոցով: Մեր նախաձեռնությունը նաեւ աջակցում է մարզի տնտեսության դիվերսիֆիկացմանը, ֆերմերային տնտեսությունների, ՓՄՁ մրցունակության աճին»,- նշել է «Տավուշի մարզի ինտեգրված եւ հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի ղեկավար Հասմիկ Ազիբեկյանը։

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն էլ, ընդգծելով տնտեսական աճի կայունության ապահովման գործում մարզերում առկա պոտենցիալի օգտագործման կարեւորությունը, խոսել է առաջիկա անելիքների մասին.

«Մոտ ժամանակներս պլանավորում ենք Ազգային ժողով ներկայացնել «Օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին» օրենքը, ինչպես նաեւ «Պետական-մասնավոր գործընկերության մասին» օրենքը։ Սա ավելի կբարձրացնի օտարերկրյա ներդրողների հետաքրքրվածությունը, եւ նրանք վստահ կլինեն, որ Հայաստանի Հանրապետությունում բոլորի շահերը պաշտպանված են»։

Համաժողովը «Տավուշի մարզի ինտեգրված եւ հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի նախաձեռնությունն է։ Այն իրականացնում է «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն՝ ԵՄ եւ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։
Դիտում՝ 2465
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW