Երեւանի քաղաքապետարանի եւ Եվրոպական ներդրումային բանկի համատեղ ծրագիրը՝ ուղղված էներգաարդյունավետության բարձրացմանը, մտել է գործնական փուլ։ 01.12.2017 | 14:17 €13 մլն՝ Երեւանի էներգաարդյունավետության բարձրացմանը Քաղաքապետարանից հատնում են, որ համապատասխան համաձայնագիրը ստորագրել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ ԵՄ հարեւանության երկրների վարկավորման գործառույթների արեւելյան բաժնի ղեկավար Լիոնել Ղապայը: Ծրագրով Երեւանի քաղաքապետարանի ենթակայության 29 մանկապարտեզ ամբողջովին կհիմնանորոգվի, իսկ 118 մանկապարտեզում կիրականացվեն էներգաարդյունավետության եւ սեյսմակայունության տեխնիկական ուսումնասիրություններ, որոնց հիման վրա կնախաձեռնվեն էներգաարդյունավետության եւ սեյսմակայունության միջոցառումներ: Կանխատեսվում է, որ այդպիսով հնարավոր կլինի խնայել տարեկան 27.800 ՄՎտ ժամ էներգիա, նվազեցնել CO2 արտանետումների տարեկան ծավալները մինչեւ 5,502 տոննա եւ զգալի կրճատել այլ ջերմոցային գազերի արտանետումները, ինչը կմեղմի կլիմայի փոփոխությունը եւ որոշակիորեն կկրճատի էլեկտրաէներգիայի մասով Երեւանի քաղաքապետարանի բյուջեի ծախսերը: Ծրագրի իրականացման ընդհանուր արժեքը կազմում է €15 միլիոն, որից ԵՆԲ վարկային միջոցներից կհատկացվի €7 մլն, Երեւանի քաղաքապետարանի համաֆինանսավորումը կկազմի €2 մլն, E5P-ի (Արեւելյան Եվրոպայի էներգաարդյունավետության եւ շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամ) դրամաշնորհային միջոցները կկազմեն €5 մլն, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եւ Կանաչ կլիմայի հիմնադրամի դրամաշնորհային միջոցներն էլ՝ €1 մլն: Tweet Դիտում՝ 1993