Հայաստանում առաջին անգամ էլեկտրամոբիլների լիզինգ կիրականացվի

08.06.2018 | 16:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#«ԱԳԲԱ Լիզինգ» #«Էյ-Բի-Սի-Անի» ՍՊԸ
«ԱԳԲԱ Լիզինգ»-ը եւ Ճապոնիայից Nissan Leaf էլեկտրամոբիլներ ներմուծող «Էյ-Բի-Սի-Անի» ՍՊԸ-ն լիզինգային արշավ են սկսել:

Ինչպես հայտնել են «ԱԳԲԱ Լիզինգ»-ում, ընկերությունների համագործակցության արդյունքում այսուհետ Հայաստանում հնարավոր կլինի երկրորդական շուկայից լիզինգի միջոցով ձեռք բերել Nissan Leaf էլեկտրամոբիլներ։

Արշավի շրջանակում Green leasing-ի միջոցով Nissan Leaf  էլեկտրամոբիլները երկրորդական շուկայից հնարավոր է ձեռք բերել՝

- 3 տարի մարման ժամկետով,
- կատարելով 30% կանխավճար,
- տարեկան տոկոսադրույքը դրամի դեպքում ՝ 13-14%,
- տրամադրվում է էլեկտրոնիկայի երաշխիքային սպասարկում:

«Հայաստանում առաջին անգամ իրականացվելու է էլեկտրամոբիլների լիզինգ. կարծում եմ՝ օրինաչափ է, որ հենց հայաստանյան լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է նախաձեռնում այս գործընթացը։ Էլեկտրամոբիլների լիզինգի ծրագիրն իրականացնելու ենք «ԱԳԲԱ Լիզինգ»-ի «Գրին Լիզինգ» ենթաբրենդի ներքո։ Մենք միշտ մեծ ուշադրություն ենք դարձրել շրջակա միջավայրի պահպանության եւ էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրման խնդիրների լուծմանը եւ այս ծրագրով մեր գործընկերների հետ ձեռնամուխ կլինենք Հայաստանում նորարական եւ էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների ադապտացմանը: Ֆինանսական խմբում կուտակված լավագույն փորձի եւ «Գրին Լիզինգի» ճկուն ֆինանսավորման համադրության արդյունքում սպառողին  տրամադրել ենք ամենաարդյունավետ լուծումները»,- նշել է «ԱԳԲԱ Լիզինգ»-ի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը։

«Էլեկտրամոբիլները զգալի առավելություններ ունեն. ընդամենը 20 կվտ հոսանքով հնարավորություն են ընձեռում երթեւեկել 120-150 կմ: Այսինքն՝ ցերեկային ժամերին ամբողջական լիցքավորման արժեքը կազմում է 800 դրամ, իսկ գիշերային ժամերին` 640 դրամ։ Բացի այս, ի տարբերություն ներքին այրման շարժիչով աշխատող մեքենաների, կան մի շարք  դետալներ, որոնք էլեկտրամոբիլների մոտ բացակայում են, մասնավորապես՝ շարժիչի յուղ, օդի եւ յուղի ֆիլտրեր, DMRV, այրման մոմիկներ եւ բազում այլ դետալներ, որոնք ծախսատար են: Միաժամանակ, Երեւանում էլեկտրամոբիլներն ազատված են կայանատեղերի համար նախատեսված վճարներից: Տեխնիկական սպասարկումը մատչելի է, եւ մենք ծրագրի շրջանակում կտրամադրենք էլեկտրոնիկայի երաշխիքային սպասարկում»,- նշել է «Էյ-Բի-Սի-Անի» ՍՊԸ-ի տնօրեն Արա Խաչատրյանը:

«ԱԳԲԱ Լիզինգ»-ը Հայաստանում առաջին գրանցված լիզինգային ընկերությունն է եւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ ֆինանսական խմբի անդամ է:
Դիտում՝ 6960
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW