ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ «Ֆինանսական համակարգ՝ կայունություն հանուն աճի» խորագրով միջազգային ֆինանսական 27-րդ կոնգրեսին մասնակցելու նպատակով:ԿԲ-ում նշել են, որ կոնգրեսի շրջանակում քննարկվելու են մի շարք հարցեր, մասնավորապես՝ ֆինանսական համակարգի կայունության ու տնտեսական աճի վրա բանկային կարգավորման ազդեցության, տնտեսական զարգացման միտումների, բանկային վերահսկողության արդիականացման, ֆինանսական շուկայում մրցակցության, երկար փողերի ինստիտուտների ստեղծման եւ մի շարք այլ թեմաների վերաբերյալ:Արթուր Ջավադյանը կմասնակցի նաեւ արժութային քաղաքականության գծով խորհրդատվական կոմիտեի նիստին՝ ԵԱՏՄ անդամ-պետությունների ԿԲ նախագահների մասնակցությամբ:Այցի շրջանակում նախատեսվում են նաեւ երկկողմ հանդիպումներ՝ գործընկեր կառույցների ղեկավարների հետ: Tweet Դիտում՝ 1968