Fitch Ratings-ի ներկայացուցիչները Հայաստանում են

07.06.2018 | 11:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ատոմ Ջանջուղազյան #Fitch Ratings
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Fitch Ratings գործակալության սուվերեն վարկանիշների դեպարտամենտի տնօրեն Էրիկ Էրայսփի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ Էրիկ Էրայսփը տեղեկացրել է, որ գործակալության ներկայացուցիչների ամենամյա այցի նպատակն է երկրի վարկանիշի գնահատումը, որի արդյունքները կհրապարակվեն հաջորդ շաբաթ:


Կողմերն անդրադարձել են երկրի տնտեսական կայունությանը, պարտքի կառավարելիությանը, հարկային բարեփոխումներին, ինչպես նաեւ հարկաբյուջետային կանոնների վերանայմանն առնչվող մի շարք հարցերի:

Քննարկվել են նաեւ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող նախաձեռնությունների եւ ծրագրերի ընթացքն ու հետագա անելիքները:


Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ հայկական կողմը կարեւորում է Fitch Ratings-ի հետ կատարած աշխատանքը եւ Հայաստանին շնորհված վարկանիշը:
Դիտում՝ 2238

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW