ՀԲ-ն բարելավել է ակնկալիքները Հայաստանի տնտեսությունից

06.06.2018 | 14:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԲ
Համաշխարհային բանկը 2018-ին Հայաստանի տնտեսության համար կանխատեսում է 4,1 աճ՝ նախկին 3,8%-ի փոխարեն:

Այս մասին ասված է ՀԲ-ի «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» հունիսյան զեկույցում:

Միաժամանակ, 2019-ին եւ 2020-ին Հայաստանի համար կանխատեսվում է ՀՆԱ-ի 4-ական տոկոս աճ:

Կազմակերպությունը տարածաշրջանի մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, ակնկալում է ներքին սպառման ծավալների վերականգնում, որին կնպաստեն աշխատաշուկայի բարելավումն ու գնողունակության մակարդակի բարձրացումը՝ մեղմ գնաճի եւ ազգային արժույթի կայունության ֆոնին:

Զեկույցի հեղինակները հավատացած են, որ Հայաստանում ներդրումների հոսքը դեպի նոր եւ արդեն շահագործվող հանքեր կշարունակվի:

«Էներգակիրների գների՝ սպասվածից ավելի թույլ հեռանկարը միջնաժամկետում կդանդաղեցնի խոշոր էներգիա արտահանող երկրներում (այդ թվում՝ Ռուսաստանում) տնտեսության վերականգնումը, ինչը բացասաբար կանդրադառնա տարածաշրջանի մյուս երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի եւ Տաջիկստանի վրա»,- ասված է զեկույցում:

Ընդհանուր առմամբ, համաշխարհային տնտեսության համար 2018-ին կանխատեսվում է 3,1% տնտեսական աճ, որը, ըստ կազմակերպության, հաջորդ երկու տարիներին աստիճանաբար կդանդաղի՝ կապված զարգացած երկրներում եւ խոշոր ապրանք արտահանող զարգացող երկրներում աճի տեմպերի նվազման հետ:

ՀԲ-ն Ադրբեջանի համար 2018-ին կանխատեսում է 1,8%, Ռուսաստանի համար՝ 1,5%, Թուրքիայի եւ Վրաստանի համար՝ 4,5-ական տոկոս տնտեսական աճ:
Դիտում՝ 7663
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW