Երեւան, 3 օգոստոսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ” դարձել է Հայաստանի առաջին առեւտրային բանկը, որը սինդիկացված է վարկ է ստացել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) եւ Citigroup խմբից` ըդնհանուր $12 մլն չափով: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր Երեւանում համապատասխան համաձայնագիր են ստորագրել “ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ” գլխավոր տնօրեն Ստեփան Գիշյանը եւ ՎԶԵԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Մայքլ Վայնշտեյնը: Ստեփան Գիշյանի խոսքերով, ՎԶԵԲ-ը եւ Citigroup-ը հատկացրել են յուրաքանչյուրը $6 մլն: Ֆինանսական միջոցներն ուղղվելու են փոքր եւ միջին բիզնեսի վարկավորմանը` այդ թվում նաեւ Հայաստանի հեռավոր վայրերում: Վարկի առավելագույն չափը կկազմի $300 հազար: “ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ” գլխավոր տնօրենը նշել է այն փաստի կարեւորությունը, որ համաշխարհային բանկային խոշորագույն խմբերից մեկը “շուկայական հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի նկատմամբ”: Նրա խոսքերով, դրանում մեծ դեր է կատարել ՎԶԵԲ-ը` հանդես գալով որպես ՙկապող օղակ”: Մայքլ Վայնշտեյնն ասել է, որ Հայաստանում ՎԶԵԲ-ի ռազմավարության անկյունաքարն է աջակցությունը բանկային հատվածին, ինչպես նաեւ փոքր եւ միջին բիզնեսին, եւ ստորագրված համաձայնագիրը ՙնշանակալի իրադարձություն է՚ ինչպես Հայաստանի ողջ բանկային հատվածի, այնպես էլ համաձայնագրի կողմերի համար՚: Այսօրվա դրությամբ Հայաստանում ՎԶԵԲ-ի պորտֆելը գերազանցում է $100 մլն, որի մոտավորապես կեսը բաժին է ընկնում ֆինանսական հատվածին: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6444