ՀՀ Սոցիալական ապահովության պետական ծառայության (ՍԱՊԾ) պետ Հովհաննես Սահակյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել: Ծառայության ֆեյսբուքյան էջում հրապարակված ուղերձում նա նշել է, որ 9 ամիսների ընթացքում իր թիմի հետ միասին իրականություն է դարձրել 4 հիմնական ծրագրերի գործարկումը:«1. Քաղաքացիներին մատուցվող ծառայությունների մատչելիության ապահովումը՝ առաջին եւ երկրորդ այսուհետ նաեւ երրորդ եւ հաջորդ երեխայի - ծննդյան միանվագ նպաստ նշանակելու, - խնամքի նպաստ նշանակելու,- խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու,- խնամքի նպաստի վճարումը վերսկսելու,- ինչպես նաեւ թաղման նպաստ նշանակելու համար առցանց դիմումները:2. Աշխատանքային գրքույկների հաշվառում եւ աշխատանքային գրքույկներում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու աշխատանքները:3. Գործատուի վերաբերյալ տեղեկատվությունը հաշվառելու եւ աշխատանքային ստաժը հաշվարկելու ընթացակարգերը կատարելագործելու ենթահամակարգը:4. Ուժային կառույցների վճարումներն ապահովելու գործառույթները պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի միջոցով իրականացնելու նպատակով պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի («Էլեկտրոնային կենսաթոշակի տեղեկատվական համակարգի) լրամշակումը:Վերադառնալով Արցախից եւ ամփոփելով համատեղ փոխգործակցության արդյունքում «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի ներդրման վերջնական արդյունքները՝ որոշեցի աշխատանքից ազատման դիմում ներկայացնել: Լինելով չափազանց պատասխանատու մարդ՝ այս որոշումը կայացրեցի հենց այս պահին՝ վստահ լինելով, որ հունիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը չի ուշանա գեթ մեկ օր»,- նշել է Հովհաննես Սահակյանը: Tweet Դիտում՝ 2128