Evocabank-ը տրամադրում է Dalma Gift Card-եր

05.06.2018 | 11:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #Dalma Gift Card
Evocabank-ը տեղեկացնում է, որ արդեն տրամադրում է Dalma Gift Card-եր:

«Evocabank-Dalma Gift Card կարելի է ձեռք բերել ոչ միայն Dalma Garden Mall-ի ինֆոկետից, այլեւ Evocabank-ի գլխամասային գրասենյակից (Հանրապետության 44/2) եւ բոլոր մասնաճյուղերից՝ անձնագրով կամ ID քարտով: Քարտը տրամադրվում է հենց տեղում:

Այն հնարավորություն է տալիս գնումներ կատարել Dalma Garden Mall-ի առեւտրի, սննդի, սպասարկման եւ ժամանցի բոլոր կետերում»,- ասված է հաղորդագրությունում:

Քարտի գումարի չափը կարող է տատանվել 10 000-200 000 դրամի սահմաններում։

Քարտը տրամադրվում է անվճար եւ առանց սպասարկման միջնորդավճարի, այն չվերալիցքավորվող է եւ գործում է առավելագույնը 3 ամիս:

«Քարտը տրամադրվում է գեղեցիկ փաթեթավորմամբ՝ դառնալով ցանկալի նվեր յուրաքանչյուրի համար»,- նշել են բանկում:
Դիտում՝ 2507
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW