ՊԵԿ-ը հայտնաբերել է 525 կգ չհայտարարագրված ապրանք

04.06.2018 | 12:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը մաքսային կանոնների խախտման խոշոր փորձ է կանխել:

«Հունիսի 3-ին Արեւելյան մաքսատուն-վարչության «Գոգավան-Պրիվոլնոյե» մաքսակետի աշխատակիցները զննման են ենթարկել մաքսային հսկողության գոտուց դուրս կայանված բեռնատար ավտոմեքենան, ինչի արդյունքում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 1050 հատ, ընդհանուր քաշով 525 կգ պլաստմասե տարա: Պարզվել է, որ քաղաքացին բեռը ներկրել է Վրաստանից եւ մաքսային ձեւակերպումներից խուսափելու նպատակով փորձել է չհայտարարագրել այն»,- ասված է հաղորդագրությունում:

Փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, հայտնաբերված ապրանքը եւ բեռնատար ավտոմեքենան կապարակնքվել են եւ ուղարկվել մաքսային պահեստ՝ հետագա քննության համար:
Դիտում՝ 1947

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW