Պյեռ Ֆատուշը կվաճառի «Ղարաբաղ Տելեկոմ»-ը

01.06.2018 | 09:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Ղարաբաղ Տելեկոմ» #Արցախ #Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության սեփականատիրոջ հետ կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մենաշնորհի վերացման վերաբերյալ:

«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության սեփականատերը Fattouch Group լիբանանյան ներդրումային ընկերության նախագահ Պյեռ Ֆատուշն է:

Արայիկ Հարությունյանը բանակցությունները որակել է «ծանր, բայց արդյունավետ»:

Արայիկ Հարությունյանը մայիսի 31-ին լրագրողների ներկայությամբ ստորագրել է Հայաստանում գործող երեք օպերատորներին ուղղված նամակները, որոնցում նրանց առաջարկվում է գործունեություն ծավալել Արցախի կապի եւ հեռահաղորդակցության ոլորտում:

Պետնախարարը նշել է նաեւ, որ առաջիկայում կկատարվի «Ղարաբաղ Տելեկոմ»-ի արժեքի միջազգային գնահատում՝ սեփականատերը ցանկություն է հայտնել վաճառել ընկերությունը եւ ներդնել ստացված գումարն Արցախի գյուղատնտեսության ոլորտում:
Դիտում՝ 3718

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW