Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի եւ մայիսյան հերոսամարտերի կապակցությամբ Յունիբանկն իր բաժնետերերի համար կազմակերպել է տոնական միջոցառում: Բանկն իր մինորիտար բաժնետերերին հանձնեց հատուկ հուշանվերներ: Միջոցառումը տեղի է ունեցել բանկի «Prive» մասնաճյուղում, որտեղ բանկի ներկայացուցիչները բաժնետերերին մանրամասն ներկայացրեցրել են պորտֆելային սպասարկման հնարավորությունը, որը ենթադրում է ներդրումներ բանկի ավանդներում, բաժնետոմսերում եւ պարտատոմսերում: Ինչպես նշել են բանկում, նման մոտեցման շնորհիվ՝ 2018թ.առաջին եռամսյակի արդյունքներով «Privé» մասնաճյուղի հաճախորդների քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3 անգամ:«Յունիբանկի զարգացման ռազմավարությունն ուղղված է Հայաստանում ներդրումային մշակույթի ձեւավորմանը: Յունիբանկի բաժնետոմսերում ներդրումներ կատարելով, հասարակությունը ներգրավվում է բանկի կառավարման գործում եւ այդ կերպ նպաստում գործընթացն ավելի արդյունավետ եւ թափանցիկ դարձնելուն ինչպես հաճախորդների, այնպես էլ ներդրողների համար: Հայաստանում առաջին IPO-ի, NASDAQ OMX Armenia-ում ցուցակման եւ բաժնետոմսերի հետագա թողարկումների արդյունքում բանկն ունի 173 մինորիտար բաժնետեր»,- ասված է հաղորդագրությունում:«Մենք բարձր ենք գնահատում հասարակության վստահությունը բանկի հանդեպ եւ համոզված ենք, որ մեր արդյունավետ համագործակցությունը կշարունակվի երկար տարիներ: Ելնելով բանկի բարձր եկամտաբերությունից, ավելի շատ ֆիզիկական անձինք են պատրաստակամություն հայտնում դառնալու բանկի բաժնետեր: Մենք ուրախ ենք, որ մեր բաժնետոմսերը համարվում են երկարաժամկետ ներդրման գրավիչ եւ շահավետ գործիք: Դա վկայում է, որ մեր մինորիտար բաժնետերերը վստահ են բանկի կայուն ֆինանսական վիճակի, արդյունավետության եւ զարգացման հեռանկարների մեջ»,- նշել է Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը: Tweet Դիտում՝ 8288