Evocabank-ը «ArCa» եւ ռուսական «MIR» վճարային համակարգերի «ArCa-MIR» նոր քոբեյջինգային չիպային քարտ է թողարկել:Ինչպես հայտնել են բանկում, քարտը Հայաստանի տարածքում գործելու է որպես «ArCa» քարտ, իսկ Ռուսաստանում՝ որպես MIR քարտ:«ArCa-MIR» քոբեյջինգային քարտը հնարավորություն է տալիս գումար կանխիկացնել, կատարել վճարումներ եւ օնլայն գնումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի ամբողջ տարածքում։EvocaTouch հավելվածով պատվիրելու դեպքում՝ քարտն անվճար կառաքվի քարտապանին Երեւանի ցանկացած կետ:Evocabank-ի բոլոր բանկոմատներն արդեն իսկ լիովին սպասարկում են «MIR» վճարային քարտերը:«Նոր «ArCa-MIR» քարտի հետ կից քարտ պատվիրելու դեպքում՝ քարտերը հնարավոր է օգտագործել նաեւ 24/7 ռեժիմով «շտապ» դրամական փոխանցումների իրականացման համար: Մասնավորապես, Ռուսաստանից օրվա ցանկացած ժամին հնարավոր է «MIR» վճարային համակարգի քարտեր սպասարկող եւ կանխիկ գումարի մուտքագրման (Cash-in) հնարավորություն ունեցող բանկոմատների միջոցով գումար մուտքագրել քարտին եւ հաշված վայրկյանների ընթացքում ստանալ այն Հայաստանում կամ հակառակը»,- ասված է հաղորդագրությունում: «ArCa-MIR» քարտերի սպասարկման սակագները ներկայացված են այստեղ: Tweet Դիտում՝ 12093