Նախարարը՝ նոր ԱԷԿ կառուցելու եւ 2-րդ էներգաբլոկի արդիականացման մասին

25.05.2018 | 15:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արթուր Գրիգորյան #ԱԷԿ
Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների եւ բանական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն այսօր Հայաստանի ատոմային էլեկտրակայանում ծանոթացել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքներին եւ ատոմակայանի արտադրատնտեսական գործունեությանը:

ՀԱԷԿ-ում շրջայցից հետո նախարարը լրագրողներին ասել է, որ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետն ավարտվում է 2019թ. դեկտեմբերի 10-ին եւ նախատեսվում է երկարաձգել 10 տարով.

«10 տարի անց համապատասխան փորձագիտական, մասնագիտական եւ խոր վերլուծությունների արդյունքում կորոշվի՝ հետագա երկարաձգման անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ»:

Նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ քննարկումների անհրաժեշտություն, ըստ նախարարի, այս պահին չկա:


ՀԱԷԿ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանն ասել է, որ «Ռուսատոմ Սերվիսի» հետ համագործակցությամբ արդիականացման աշխատանքներն ընթանում են պլանին համաձայն:

«Բյուջեն $300 մլն է, որից $270 մլն-ը վարկ է, իսկ $30 մլն-ը՝ օգնություն: Ատոմակայանն իր միջոցների հաշվին եւս որոշակի ծախսեր անում է: Արդյունքում մենք մոտ 500 մլն կՎ ավելի արտադրանք ենք տալու, որը հետո կսկսի գումարներ բերել՝ աջակցելով վարկի մարմանը»,- ասել է Մովսես Վարդանյանը:

Նա նշել է, որ ատոմակայանի ղեկավարությունն իր ամբողջ գործունեությունն ուղղել է այն բանին, որ երկրորդ էներգաբլոկը տեխնիկապես պատրաստ լինի ավելի երկար կյանք ունենալուն.


«Եթե քաղաքական որոշում լինի 10 տարի հետո շարունակել գործարկումը, մենք պատրաստ կլինենք, բայց դա պետք է կառավարությունը որոշի»:

Հունիսի 1-ից պլանային աշխատանքների նպատակով կանգնեցվելու են ատոմակայանի ռեակտորն ու թիվ 3 տուրբոագրեգատը: Երկրորդ էներգաբլոկի ռեակտորի վերագործարկումը պլանավորված է 2018թ. օգոստոսի 1-ին՝ 4-րդ տուրբոագրեգատի հետ միասին, իսկ 3-րդը կգործարկվի նոյեմբերի 13-ին: Էներգաբլոկն առավելագույն հզորության կհասնի դեկտեմբերի 1-ին:
Դիտում՝ 2646
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW