Ստուգումներ կանցկացվեն հանքարդյունաբերական 28 ընկերությունում

25.05.2018 | 09:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #հանքարդյունաբերություն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 24-ին կայացած կառավարության նիստում հանձնարարել է մետաղական հանքերի շահագործմամբ զբաղվող 28 կազմակերպությունում անցկացնել ստուգումներ:

Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ստուգումները կանցկացվեն բնակչության կյանքին, առողջությանը, պետության օրինական շահերին եւ շրջակա միջավայրին սպառնացող վտանգը կանխելու եւ բնապահպանական օրենսդրության հնարավոր խախտումները վերացնելու նպատակով:

Վարչապետը գործադիր մարմիններին հանձնարարել է օժանդակել տեսչական մարմիններին ստուգումները պատշաճ իրականացնելու համար:

«Մեր խնդիրը հստակ է՝ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում իրողությունները պետք է համապատասխանեցվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին, եւ այստեղ երկրորդ տարբերակ չկա: Կարծում եմ՝ կառավարությունը եւ բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմինը պետք է միջոցներ ձեռնարկեն, որ այս ստուգումներն իրականացվեն թափանցիկ, ընդգրկվեն քաղաքացիական հասարակության ոլորտի մասնագետներ, ինչպես նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Դիտում՝ 2368

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW