“Կոնվերս բանկը” հայտարարել է հիփոթեքային վարկավորման իր պայմանների “զգալի դրական փոփոխությունների” մասին
01.08.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 1 օգոստոսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Կոնվերս բանկ” ՓԲԸ-ն հայտարարել է, որ հիփոթեքային վարկավորման իր պայմաններում տեղի են ունեցել “զգալի դրական փոփոխություններ”:
“Կոնվերս բանկի” մարկետինգի բաժնից ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին, որ եթե նախկինում հիփոթեքային վարկերը տրամադրվում էին մինչև 10-12 տարի մարման ժամկետով, համապատասխանաբար` տարեկան 13%-14% տոկոսադրույքով, ապա այժմ վարկավորման ժամանակահատվածը ընդարձակվել է. վարկը հնարավոր է ձեռք բերել մինչև 7-15 տարի մարման ժամկետով, համապատասխանաբար` 11%-14% տոկոսադրույքով:
Նախկին 30% կանխավճարի փոխարեն այժմ, կախված վարկավորման ձևից, կանխավճարը կարող է կազմել նաև 20%:
“Էական դրական փոփոխություններ” են տեղի ունեցել նաեւ “Կոնվերս բանկի” ավտոմեքենաների կամ անշարժ գույքի գրավով ապահովված վարկավորման պայմաններում:
Եթե նախկին պայմանների համաձայն` անշարժ գույքի գրավով ապահովված սպառողական վարկը տրամադրվում էր մինչև 2 տարի ժամկետով, համապատասխանաբար 20% տարեկան տոկոսադրույքով և մինչև 7.500.000 ՀՀ դրամի սահմանաչափով, ապա այժմ նշված վարկի պայմանները զգալի բարելավվել են. վարկը տրամադրվում է մինչև 7 տարի ժամկետով, 20% տարեկան տոկոսադրույքով, մինչև 10.000.000 ՀՀ դրամ սահմանաչափով:
Նմանատիպ փոփոխություններ են կատարվել նաև ավտոմեքենայի գրավով ապահովված սպառողական վարկերի տրամադրման պայմաններում. նախկին մինչև 1.5 տարի ժամկետով 22% տարեկան տոկոսադրույքի և մինչև 5.0 մլն ՀՀ դրամ սահմանաչափի փոխարեն այժմ վարկի գրավադրումը կատարվում է մինչև 3 տարի կտրվածքով, կրկին 22% տոկոսադրույքով, իսկ առավելագույն գումարը տրամադրվում` մինչև 3.500.000 ՀՀ դրամ սահմանաչափով:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: