Գյուղմթերքի արտահանման խնդիրները կնվազեցվեն

24.05.2018 | 11:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #գյուղմթերք
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ գյուղմթերքի արտահանման ծավալների մեծացմանը զուգահեռ՝ անհրաժեշտ է նվազեցնել առկա խնդիրները։

«Գյուղմթերքի արտահանումը պետք է կատարվի բարձր մակարդակով։ Ես խնդրում եմ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավարին, Պետական եկամուտների կոմիտեին, գյուղատնտեսության նախարարությանը եւ համապատասխան բոլոր գերատեսչություններին ջանքեր գործադրել, որ գյուղմթերքի արտահանումը տեղի ունենա բնականոն ռեժիմով։ Սա առաջնահերթ խնդիր է, որը պետք է լուծվի»,- ասել է վարչապետը։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ պետք է օգնել գյուղացիներին՝ արտահանման համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ապահովելու նպատակով, ինչպես նաեւ փաստաթղթավորումը կազմակերպել արագ եւ առանց խոչընդոտների։
Դիտում՝ 2818

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW