Fitch-ն Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին շնորհել է B+ վարկանիշ

23.05.2018 | 15:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#Fitch #Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ
Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունն Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին շնորհել է «Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի» B+ վարկանիշ՝ կայուն հեռանկարով (long-term Issuer Default Rating IDR):

«Գործակալության հրապարակած զեկույցում նշված է, որ բանկն արժանացել է նման գնահատականի՝ շնորհիվ ներքին ֆինանսական կենսունակության: Ստացված վարկանիշը սահմանելիս հաշվի են առնվել բանկի բացարձակ առաջատար դիրքը գյուղատնտեսության ֆինանսավորման ոլորտում, ենթակառուցվածքային հագեցվածությունը, այդ թվում՝ մասնաճյուղերի առկայությունը հանրապետության բոլոր մարզերում, ինչպես նաեւ իրացվելիության բարձր մակարդակը»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Fitch-ի հաշվետվության համաձայն՝ վերջին տարիների բարդ մակրոտնտեսական պայմաններում բանկը կենտրոնացել է ակտիվների որակի բարձրացման վրա։

«Այս ամենը, իր հերթին, նպաստել եւ ապագայում էլ նպաստելու է ակտիվների ռիսկայնության նվազմանը եւ շահութաբերության աճին:

Fitch Ratings գործակալության կողմից ստացված վարկանշային գնահատականը հնարավոր ամենաբարձրն է ՀՀ-ում գործունեություն ծավալող ընկերությունների համար, եւ այն վերահաստատում է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի առաջատար դիրքերը եւ թափանցիկ ֆինանսական կառույց լինելու փաստը»,- ամփոփել են բանկում:
Դիտում՝ 4189
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW