Հայէկոնոմբանկը փոփոխել է Mastercard ARMECs-ի պայմանները

21.05.2018 | 17:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #Mastercard ARMECs
Հայէկոնոմբանկը տեղեկացնում է, որ փոփոխել է նոր՝ Mastercard ARMECs քարտատեսակի պայմանները:

Բանկում առանձնացրել են Mastercard ARMECs Standard-ի եւ Mastercard ARMECs Gold-ի ընձեռած հնարավորությունները՝

- 1% cashback ՀՀ բոլոր վճարման կետերում անկանխիկ վճարելիս,
- Վարկային գիծ՝ մինչեւ 50 օր արտոնյալ ժամանակահատվածով, եւ ՀՀ դրամի դեպքում՝ 16% տարեկան տոկոսադրույքով,
- Ապահովագրական փաթեթ:

«Mastercard ARMECs-ը ստեղծված է՝ բավարարելու բոլոր այն հաճախորդների պահանջմունքերն, որոնք ցանկանում են ունենալ ոճային քարտ cashback-ի հնարավորությամբ ՀՀ-ում գտնվող բացարձակապես բոլոր վճարման կետերում, ինչպես նաեւ արտոնյալ ժամանակահատվածով վարկային գիծ:

Բացի վերը նշված առավելություններից, Mastercard ARMECs Standard-ը կապահովագրի Ձեր բժշկական ծախսերի հատուցումը, կատարված գնումները, ինչպես նաեւ վճարային քարտերը զեղծարարությունից»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկի կայքում կարող եք ծանոթանալ Mastercard ARMECs Standard-ի եւ Mastercard ARMECs Gold-ի պայմաններին:
Դիտում՝ 1941

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW