Հայէկոնոմբանկը թողարկել է Mastercard ARMECs քարտատեսակը

13.04.2018 | 16:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #Mastercard ARMECs
Հայէկոնոմբանկը տեղեկացնում է, որ թողարկել է նոր՝ Mastercard ARMECs քարտատեսակը:

«Mastercard ARMECs-ը ստեղծված է՝ բավարարելու բոլոր այն հաճախորդների պահանջմունքները, որոնք ցանկանում են ունենալ ոճային քարտ՝ cashback-ի հնարավորությամբ Հայաստանում գտնվող բացարձակապես բոլոր վճարման կետերում, ինչպես նաեւ արտոնյալ ժամանակահատվածով վարկային գիծ»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում նշել են, որ Mastercard ARMECs Standard-ը կապահովագրի նաեւ բժշկական ծախսերի հատուցումը, կատարված գնումները, ինչպես նաեւ վճարային քարտերը զեղծարարությունից:

«Mastercard ARMECs Gold-ի հետ դուք նաեւ կարող եք չանհանգստանալ իրավաբանական ծախսերի, թռիչքի ուշացման, փաստաթղթերի կորստի, ուղեբեռի ապահովագրության, քաղաքացիական պատասխանատվության ապահովագրության, կատարված գնումների, ինչպես նաեւ վճարային քարտերից զեղծարարության համար»,- նշված է հաղորդագրությունում:  

Բանկում առանձնացրել են Mastercard ARMECs Standard-ի եւ Mastercard ARMECs Gold-ի ընձեռած հնարավորությունները՝

-    1% cashback ՀՀ բոլոր վճարման կետերում անկանխիկ վճարելիս,
-    Վարկային գիծ՝ մինչեւ 50 օր արտոնյալ ժամանակահատվածով, եւ ՀՀ դրամի դեպքում՝ 15% տարեկան տոկոսադրույքով,
-    Ապահովագրական փաթեթ:
Դիտում՝ 5101

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW