ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ պետք է ինտենսիվ քայլեր ձեռնարկել հակակարկտային ցանցերը լայնորեն կիրառելու ուղղությամբ:«Խնդրում եմ ուսումնասիրել, թե մենք ինչով կարող ենք աջակցել, որ հակակարկտային ցանցերի արտադրությունն օր առաջ կմեկնարկի եւ մտածել, թե ինչպես կարող ենք նպատակային ֆինանսավորման մեխանիզմ մտածել, որը կաշխատի հենց հակակարկտային ցանցերի ներդրման ուղղությամբ: Շատ կարեւոր է, որ նախապես ստուգումներ իրականացվեն, որպեսզի հետագայում հանկարծ չպարզվի, որ այդ աշխատանքն այդքան էլ արդյունավետ չէ»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նաեւ, որ Հայաստանում, ըստ էության, արդյունավետ հակակարկտային համակարգ գոյություն չունի:«Սա լուրջ խնդիր է եւ, անկեղծ ասած, տարօրինակ է, որովհետեւ բավական երկար ժամանակ անընդհատ ասվում էր, որ այս ոլորտում պետք է լուրջ փոփոխություններ տեղի ունենան, բայց, ցավոք սրտի, այդ փոփոխությունները տեղի չեն ունեցել: Պետք է նաեւ հասկանալ, թե ինչն է պատճառը, որ գյուղացիական տնտեսությունները լայնածավալ կերպով չեն օգտվում հակակարկտային ցանցեր տեղադրելու հնարավորությունից: Կարելի է կռահել, որ պատճառներն այստեղ ֆինանսական են»,- ասել է վարչապետը: Նիստի ընթացքում զեկուցվել է, որ 2015թ. կարկտահարությունից վնասի չափը կազմել է 8 մլրդ դրամ, 2016-ին՝ 33,5 մլրդ դրամ, 2017-ին՝ 12,5 մլրդ դրամ: Անդրադառնալով գյուղվարկերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դա լրջագույն խնդիր է, քանի որ գյուղացիների վրա հսկայական վարկային բեռ կա, որոնք ավելի են ծանրացել տույժ-տուգանքներով: 01.05.2018 | 14:51 Փաշինյանը խոսել է գյուղացիներին «վարկային բեռի տակից հանելու» մասին «Երեկ մենք ԿԲ նախագահի հետ այս թեմայով քննարկում ենք ունեցել, եւ խնդրում եմ, որ առաջիկայում հնարավորինս արագ մշակվեն մեխանիզմներ, որպեսզի գյուղացիներին ազատենք վարկային տույժ տուգանքներից: Հարկավոր է քննարկել նաեւ որոշակի վարկային պատմության համաներման հնարավորությունը»,- ամփոփել է վարչապետը: Tweet Դիտում՝ 1757