ԵԱՏՄ-ն ու Իրանը ստորագրել են ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագիր:Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, փաստաթուղթը ստորագրվել է Աստանայի տնտեսական ֆորումի ընթացքում եւ հանդիսանում է ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի ստեղծման առաջին փուլը:Այն նախատեսում է ներմուծվող ապրանքների բավական լայն անվանացանկի մաքսատուրքերի նվազեցում կամ զրոյացում: Համաձայնագրի կյանքի կոչումը թույլ կտա զգալիորեն ավելացնել փոխադարձ առեւտրի ծավալը, որն անցած տարի կազմել է $2,7 մլրդ:«Ժամանակավոր համաձայնագրով նախատեսված է վեճերի լուծման էֆեկտիվ մեխանիզմ, այդ թվում՝ արբիտրաժի միջոցով: Արբիտրներին որոշում են կողմերը եւ պայմանավորվածություն ձեռք բերում նաեւ արբիտրաժի տեղի վերաբերյալ: Ստեղծվում է համատեղ կոմիտե՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց մակարդակով, ինչպես նաեւ նախատեսված է բիզնես երկխոսության ծավալում»,- հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:Ժամանակավոր համաձայնագիրը կնքվում է երեք տարի ժամկետով: Այդ ընթացքում կողմերը պետք է պայմանավորվեն ազատ առեւտրի գոտու լայնաֆորմատ համաձայնագրի շուրջ: Tweet Դիտում՝ 4889